Արամ Ա-ն ընդունել է Միջին Արևելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպությունը ներկայացնող պատվիրակությունը, որում ընդգրկված են Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի գրասենյակների ներկայացուցիչները:
Վեհափառ Հայրապետը ընդհանուր առմամբ ներկայացրել է Միջին Արեւելքում քրիստոնեության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերները՝ շեշտելով քրիստոնեությունիսլամ համակեցության կարեւորությունը: Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձել է ընդհանուր կրոնների ու մշակույթների փոխհարաբերություններին:
Նա ընդգծել է հայերի եւ ֆրանսիացիների դարավոր գործակցությանը եւ Ցեղասպանության գծով Ֆրանսիայի որդեգրած դրական մոտեցումը: