Բաժիններ՝

Պեսկովը պատմել է, թե ինչով են նման Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մոտեցումները միջազգային հարաբերություններին շատ նման են:

«Դա իրոք այդպես է երևում: Նրանք երկուսն էլ պնդում են ազգային շահերի առաջնահերթությունը: Եվ նրանք լավ գիտակցում են, որ իրենց ազգային շահերում գործընկերոջ հետ լավ հարաբերություններին աջակցելը, համոզվելը նրանում, որ տվյալ հարաբերությունները փոխշահավետ են և որ նրանք պատրաստ են հաշվի առնել մեկը մյուսի կարծիքը, անհրաժեշտ է»,­-ABC­-ին տված հարցազրույցում նշել է Պեսկովը:

Նրա խոսքով, «Ռուսաստանը բավականին համբերատար է», որպեսզի «հասկանա գործող վարչակազմի մոտեցումները»: Կրեմլում գիտակցում են, որ նոր թիմին դեռևս անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ձևավորի իր վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի համար ԱՄՆ­-ի հետ համագործակցության ցածր մակարդակը «վտանգավոր է»:

Պեսկովը, այդ համատեքստում, հարաբերությունների բարելավման հույս է հայտնել: «Ռուսաստանը ցավում է, որ երկիրը և նրա կապերը Վաշինգտոնի հետ ԱՄՆ-­ում դարձել են «ներքաքաղաքական խաղի զոհ»,­-ընդգծել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս