Սալվադորն աշխարհում առաջինն է լիովին արգելել հանքաբեր հանածոների արդյունահանումը
Սալվադորը, որը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է, աշխարհում առաջինն է հանքաբեր օգտակար հանածոների լիակատար արգելք սամանել՝ խմելու ջրի պաշարների աղտոտում եւ սպառում թույլ չտալու համար:
Արեւմտյան ընկերությունները երկար ժամանակ ձգտում էին դեպի Սալվադորի հյուսիսի ոսկու հանքավայրերը, Oceana Gold կանադաավստրալական նկերության ստորաբաժանումը նույնիսկ հայց է հարուցել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID)՝ Համաշխարհային բանկի խմբի իրավարար հիմնարկությունում, տեղեկացնում է Financial Times-ը:
Սալվադորի Օրենսդիր ասամբլեան ձայների մեծամասնությամբ՝ 84-ից 69-ը, ընդունել է օրենք, որը շահագործման մորատորիումը վերածում է լիարժեք արգելքի: Այս նախաձեռնության պաշտպանությամբ հանդես են եկել պաշտոնատար անձինք եւ գիտնականներ, պրոֆեսիոնալ շահապաշտպաններ եւ կաթոլիկ եկեղեցին:
Օրենքը չի վերաբերում ածխի, աղի արդյունահանմանը, քարհանքերի աշխատանքին: Սալվադորում շրջակա միջավայրի աղտոտման մակարդակն ամենաբարձրերից մեկն է տարածաշրջանում (երկրորդը՝ Հաիթիից հետո), իսկ խմելու ջրի մատչելիությունն՝ ամենացածրը, վկայում են ՄԱԿ-ի տվյալները:
Ճյուղային փորձագետները չեն կարծում, թե մոտ ժամանակներս Սալվադորի փորձը լրիվ ծավալով կկրկնվի մյուս երկրներում, գրել է The New York Times-ը: Սակայն այս արգելքը կարող Է օրինակ ծառայել փոքր ժողովուրդների եւ խնդրահարույց բնապահպանությամբ
տարածաշրջանների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: