Ինչ միջոցներ են տեղաբաշխել հայաստանյան բանկերը
Մարտի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.9 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.9 մլն ԱՄՆ դոլար: