Բաժիններ՝

Բիզնեսի կառավարման լավագույն մագիստրոսական ծրագրերն աշխարհում

Չին-ամերիկյան միացյալ ծրագիրը, որն առաջարկվում է Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և Քելոգի կառավարման դպրոցի կողմից, վերադարձել է բիզնեսի կառավարման մագիստրատուրայի լավագույն 100-յակ, որը կազմվում է Financial Times-ի կողմից: Weforum.org կայքը գրում է, որ կայուն նորարարության և զարգացման ինստիտուտի միասնական ծրագիրը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. դպրոցը, ուր հաճախում են նույն սեռի ներկայացուցիչներ, հայտնվել է 4-րդ հորիզոնականում, որը վերջին անգամ զբաղեցրել է 2011թ.: Առաջին անգամն է, երբ նման դպրոցը հայտնվում է թոփ հնգյակում: Լավագույն 100-յակը Financial Times-ի կողմից կազմվում է արդեն 16-րդ անգամ:

Գնահատվում եմ ամբողջ աշխարհում լավագույն 100 ծրագրերը ղեկավարների համար: Գնահատականը հիմնվում է բիզնես-դպրոցների և դրանց այն շրջանավարտների գնահատման վրա, որոնք ավարտել են 2013թ.: Տվյալները չափում են՝ հաշվի առնելով, թե որքան հաջողակ են դարձել շրջանավարտները՝ աշխատավարձի չափի, ղեկավար պաշտոնի մակարդակի և ավարտելուց հետո ձեռքբերումների առումով: Քելոգի հզորությունը նրա մասնակիցների որակն է: Այն հնարավորություն է տալիս ընտրել փորձառու մասնակիցների, ինչպես նաև նրանց միջև սերտ կապեր է ստեղծում: Նրա շրջանավարտները ֆինանսական բազմաթիվ հաջողությունների են հասել, իսկ ավարտելուց 3 տարի անց ստանում են 469.000 դոլար աշխատավարձ:

Առաջին անգամն է, որ Լոնդոնի և Կոլումբիայի բիզնես-դպրոցները դուրս են մնացել լավագույն հնգյակից: 2006թ. ծրագիրը զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, 2008թ. գտնվում էր առաջին հորիզոնականում. այսօր արդեն այն 8-րդ տեղում է: Ֆիլադելֆիայի Սուրբ Ջեզեֆի համալսարանի բիզնես-դպրոցն առաջին անգամ է հայտնվել ցանկում՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը: Որոշ երկրներ վերադարձել են ցանկ՝ մի քանի տարի շարունակ դրանից դուրս մնալուց հետո:

Ըստ արդյունքների՝ ավելի քիչ կանայք են աշխատում արտասահմանում, բայց նրանք ունեն նույն մոտիվացիան՝ զարգացնել կառավարման կարողությունները, ստեղծել կապեր, մեծացնել եկամուտները: Ամեն դեպքում մինչ մագիստրոսական ծրագրին անցնելը կանայք 15 տոկոսով քիչ գումար են աշխատում, քան տղամարդիկ՝ համապատասխանաբար 111.000 և 128.000 դոլար: Կանայք և տղամարդիկ հավասարապես գնահատել են ծրագրերի կարողությունը:

Ամեն դեպքում ավարտելուց երեք տարի անց ավելի քիչ կանայք են (59 տոկոս) զբաղեցնում բաժինների ղեկավարների պաշտոնները տղամարդկանց (68 տոկոս) համեմատ: Կանանց միջին աշխատավարձը կազմում է 170.000 դոլար, տղամարդկանցը` 200.000 դոլար:

Թոփ ծրագիրը՝ Քելոգ

Քելոգի կառավարման համալսարանի և Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի միասնական ծրագիրը լավագույն հնգյակում եղել է 2009-2014թթ.: Ծրագրի շրջանավարտներն ամենաբարձր աշխատավարձն են ստանում ավարտելուց 3 տարի անց՝ մոտավորապես 470.000 դոլար:

Լավագույնը` կարիերայի համար՝ Բեռլինի համալսարան Ցանկում Բեռլինի համալսարանը ներառվել է 2012թ. և այդ ժամանակվանից սկսած առաջին տեղում է եղել կարիերայի առումով: Բեռլինի դպրոցի շրջանավարտների 40 տոկոսն աշխատում է մեծ ընկերություններում: Այս տարի դպրոցը զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով 34-րդ հորիզոնականում:

Թոփ 10՝ Շանհայի տեսագիտության և կառավարման քոլեջ Չինաստանում առաջին բիզնես-դպրոցն է, որ մագիստրոսական նման ծրագրեր է առաջարկում: Հարյուրյակում այն հայտնվել է 2013թ. և զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ քոլեջի շրջանավարտները միտված են աշխատելու փոքր ընկերություններում: Նրանց միայն 17 տոկոսն է աշխատում 5000-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններում: Ամեն դեպքում, նրանք ավարտելուց 3 տարի անց ստանում են ամենաբարձր աշխատավարձերից մեկը՝ 305.000 դոլար:

Թոփ լատինաամերիկյան դպրոցը` Incae

Բիզնես-դպրոցը գտնվում է Նիկարագուայում: Այս տարի այն զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը. 2013թ. այն գտնվում էր 91-րդ հորիզոնականում:

Ամենամեծ աճը՝ Grenoble

Այս տարի դպրոցը բարելավել է իր դիքրերը 20 հորիզոնականով՝ զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը: Ցանկի մյուս դպրոցների համեմատ այս դպրոցի շրջանավարտները ստանում են ամենացածր աշխատավարձը՝ 114.589 դոլար:

Ամենաշատ կին ուսանող ունեցող ֆակուլտետը` Henley Դպրոցը գտնվում է Լոնդոնում և զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը: Կին ուսանողների կազմում է 30 տոկոսը, իսկ ֆակուլտետներից մեկի ուսանողների 47 տոկոսը կին է:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս