Բաժիններ՝

Երկրի վրա սուրճի լիակատար անհետացման ժամկետները հայտնի են

Ավստրալիայի Կլիմայական ինստիտուտի փորձագետները հայտնել են Երկրի վրա սուրճի լիակատար անհետացման ժամկետները: Այս մասին հայտնել է The Independent հրատարակությունը:

2050 թվականին գիտնականներն սպասում են գյուղատնտեսական այն հողատարածությունների քանակության կիսով չափ կրճատում, որտեղ սուրճի ծառ է աճեցվում: 2080 թվականին այդ բույսերն, ինչպես կարծում են մասնագետները, կանհետանան Երկրի երեսից:

Դրա պատճառը կդառնա գլոբալ տաքացումը, որը կհանգեցնի վնասատուների եւ սնկային հիվանդությունների տարածմանը, որոնք մահացու են սուրճի ծառի համար:

Գիտնականների եզրակացություններն արդարացի են, եթե պահպանվեն գլոբալ տաքացման արդի տեմպերը, եւ մասնագետները չկարողանան գտնել վնասատուների եւ սնկային հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ:

Սուրճի անհետացումը նաեւ բացասական ազդեցություն կգործի 120 միլիոն մարդու կյանքի վրա աշխարհի ավելի քան 70 երկրներում, որոնք զբաղված են մթերքի արտադրության բնագավառում: Ամենից առաջ դրանք կլինեն Բուրունդին, Եթովպիան եւ Նիկարագուան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս