Բաժիններ՝

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար ներկայացվել է երեք հայտ

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտեր են ներկայացրել Սարգիս Թորոսյանը, Թամարա Շաքարյանը և Սերգեյ Առաքելյանը: Արդարադատության ակադեմիայի հաղորդագրության մեջ նշված է. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կողմից ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի մասին մայիսի 17­ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 17­-ը՝ ժամը 18:00: Հիմք ընդունելով վերջնաժամկետը լրանալու փաստը և առաջնորդվելով մրցույթի անցկացման գործընթացի թափանցիկությունն ապահովելու անհրաժեշտությամբ` Արդարադատության ակադեմիան հրապարակում է ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների անունները: Ակադեմիայի կադրերի բաժին է ներկայացվել երեք դիմում հետևյալ անձանց կողմից.

Սարգիս Թորոսյան

Թամարա Շաքարյան

Սերգեյ Առաքելյան:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված է ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների, ինչպես առձեռն, այնպես էլ փոստային առաքման միջոցով հանձնելու կարգ: Մասնավորապես, Ակադեմիայի կանոնադրության 43­-րդ կետի համաձայն՝ փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում տրված, եթե հանձնվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը: Առաքանիների առաքման հսկիչ ժամկետները (փոստային առաքանու` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման համար սահմանված ժամանակ («Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 3-­րդ հոդված), սահմանված են ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» ՓԲԸ­ի ներքին կանոնակարգով (Երևան քաղաքում՝ 1օր+1, մարզերում ՝1 օր+3):

Չբացառելով փոստային առաքմամբ այլ հայտերի ներկայացման հնարավորությունը (փաստաթղթերը փոստային ծառայությանը հանձնելու և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու միջև ընկած ժամանակահատվածի հաշվառմամբ)՝ հայտերի վերաբերյալ վերջնական տեղեկատվության հրապարակումը, համաձայն Ակադեմիայի կանոնադրության 49-­րդ կետի 2-­րդ ենթակետի, կկազմակերպվի Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում Խորհրդի նախագահի կողմից մրցույթի անցկացումից առնվազն 2 օր առաջ:

Ռեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-­ի N 1340­Նորոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 28­-ին, ժամը 12:00­-ին, Ակադեմիայի կառավարման խորհրդի նիստի ընթացքում: Արդարադատության ակադեմիայի Կանոնադրության 26­-րդ կետի համաձայն՝ խորհրդի նիստերը դռնփակ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս