«Ղարաբաղը թողեք ղարաբաղցիներին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել Ղարաբաղում, լուրերն եմ լսել, կարդացել, որոնցում ասվում է, թե Խանումյանին ծեծել են, ինչի՞ համար, ովքեր, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, պարզ չէ նաեւ լուրերից, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած պահվածք, որը ոտնահարում է մարդու իրավունքները․.․ նաեւ՝ հորդորում եմ՝ ՂԱՐԱԲԱՂԸ ԹՈՂԵՔ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ, մի փորձեք քիթներդ խոթել ինքնուրույն, կայացած եւ ժողովրդավար պետության մեջ, վստահեք այդ պետության իրավապահ մարմիններին, ինքս վստահում եմ եւ չեմ էլ կասկածում՝ իրականությունը կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, Հայկը կապաքինվի, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են այս դեպքը դարձնել համայն ղարաբաղյան ու հայկական հարց, խորհորդ եմ տալիս՝ սառեք, հանգիստ պահեք ձեզ, մի բզբզացեք, դրա ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական իրավունքը չունեք, դատապարտեք կատարվածը եւ սպասեք ԼՂՀ իրավապահ իշխանությունների խոսքին, սա ավելի ազնիվ եւ ճիշտ կլինի․․․

Հ․Գ․ Իսկ այս թեմայով մեկնաբանություններ տվող գործիչներին եւ իբր գործիչներին, մեկ բարեկամական խորհուրդ՝ քիչ խոսեք, շատախոսությունը մարդուն չի զարդարում, հակառակը․․․»:

Տեսանյութեր

Լրահոս