Կարելի է փողոցներ ավլել և ինչ-որ բան «դառնալ» կամ ավելի շուտ՝ «լինել», և կարելի է աշխարհին տիրապետել և ոչ մի բան «չլինել». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս տաքսու վարորդն ինձ ասաց, որ նա Էդուարդ Շարմազանովի կուրսեցին է։ Բնականաբար, նրա խոսակցության թեման էր՝ «էդ ո՞նց եղավ, որ նա դառավ, իսկ ես ոչ մի բան չդառա»։ Անձամբ ես «դառնալու» կամ «չդառնալու» մասին այլ պատկերացում ունեմ։ Ինձ թվում է, որ կարելի է փողոցներ ավլել և ինչ-որ բան «դառնալ» կամ ավելի շուտ՝ «լինել», և կարելի է աշխարհին տիրապետել և ոչ մի բան «չլինել»։ Բայց հասկանում եմ, որ շարքային մարդու գիտակցությունը կողմնորոշված է կյանքում «հաջողություններ ունենալու» չափանիշներով։ Խոսքս տվյալ դեպքում այլ բանի մասին է:
Հեռու չգնալու համար ասեմ, որ ես անմիջականորեն աշխատել եմ երեք գործընկերներիս հետ, որոնք հիմա Ազգային ժողովի պատգամավորներ են: Հետևաբար տեսականորեն հնարավոր է, որ ես նախանձից պայթեմ, որ նրանք «դարձան», իսկ ես` ոչ, եւ այդ պատճառով ինձ վիրավորված զգամ:
Ոչ ոք չի հուզվում, չէ՞, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նոր, շքեղ ավտոմեքենա է գնում: Որովհետև այդ երիտասարդի արժանիքներին ոչ ոք չի կասկածում: Այլ է մեծահարուստների և պաշտոնյաների խնդիրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: