Բիբինին մեծ խաղում «ժերտվա» կտան. Նազարյանի ֆազերը փախել էին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրն Աժ-ում տեղի ունեցած ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել ի սկզբանե. Բիբինն իրեն պահել է ահավոր անկաշկանդ, որոշ գնահատականներով՝ անգամ ցինիկ, եւ խոսքի հենց սկզբում խփել է անհրաժեշտ «մեխը».

«Տնակը», ուր ես ապրում եմ, իմ «կողքին» ապրում են բավականին մեծ թվող հայ հայտնի չինովնիկներ»: Ու գնացել է «կաշը»: Ծավալվող «ագրեսիայից» անմասն չեն մնացել անգամ հայ-ռուսական «դարավոր» բարեկամության ջատագովներ Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը, որոնք նույնպես քարը քարին չեն թողել Բիբինին անկյուն քշելու հարցում, այն աստիճան, որ վերջում Գեղամյանը մի պահ «սթափվել» ու փորձել է փրկել այդ «հարաբերությունները»:

«Իսկ Նազարյանի ֆազերն ընդհանրապես փախել էին. դառել էր կինոյի միջի տղեն՝ հո չէր տոպկում, հո չէր տոպկում»: Թատրոն էր, հարցրինք հանդիպմանը մասնակցած մեր զրուցակցին: «Չէ՝ հաստատ չէ, որովհետեւ մենք-մենք էինք, դրա կարիքը չկար: Նազարյանն ասում էր՝ ես ձեզ հազար անգամ ասել եմ՝ էդ լեքսուսների, վարկերի, էդ ցեմենտ-մեմենտի թվերը մի գրեք հայտի մեջ, ինչի՞ եք գրել, մենք ամեն անգամ դրանք «զրո» ենք գնահատում, խի եք գրել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս