Բաժիններ՝

Ամենավտանգավոր 7 մթերքները

Վտանգավոր մթերքների ցանկն ամեն օր ավելանում է: Takprosto.cc կայքը ներկայացրել է 7 ամենավտանգավոր մթերքների ցանկը:

1. Ջեմ:  Խանութներում վաճառվող ջեմերը շատ վտանգավոր են: Դրանցում պարունակվում են նյութեր, որոնք օգնում են մրգերն ավելի երկար պահպանել: Վտանգավոր են նաև դրանց մեջ առկա գունավորող նյութերը:

2. Կարտոֆիլի ֆրի: Այն մեծ քանակով օսլա և ճարպեր է պարունակում: Դրա օգտագործումը քաշի ավելացման պատճառ է դառնում: Սակայն սա միակ վտանգ չէ: Կարտոֆիլի ֆրին պարունակում է տրանսճարպեր, որոնք կարող են աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դրանք վնասում են նաև իմունիտետը:

fri

Կարդացեք նաև

3. Պոպ-կորն:  Եգիպտացորենը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում: Բայց պոպ-կորն պատրաստելու համար դրա վրա ավելացնում են ձեթ, աղ, շաքար, ներկեր, արոմատիզատորներ, համը սրացնող միջոցներ:

4. Եփած երշիկ: Այն մի շարք հավելումներ է պարունակում, այդ թվում՝ սննդային հավելումներ:

????????????????????????????????????

5. Վետչինա: Գրեթե բոլոր դեպքերում սրանում միայն 5 տոկոս միս է պարունակվում:

vichina

6. Ապխտած երշիկ: Այն պատրաստելու համար օգտագործվող նյութերը կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

7. Կաթնամթերք, որը պահպանման երկար ժամկետ ունի: Մի՛ գնեք 2 շաբաթից ավելի պիտանելիության ժամկետ ունեցող կաթմաթերք: Դրանք ստաբիլիզատորներ, արոմատիզատորներ և այլ նյութեր են պարունակում:

kat

Պատրաստեց 168.am-ը

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս