Պատգամավորները հոտնկայս հարգեցին զոհվածների հիշատակը

Այսօր ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Նեպալի երկրաշարժին ու նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ դժբախտություն է երկրաշարժը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջարկն ընդունվեց և պատգամավորները հոտնկայս հարգեցին զոհված նեպալցիների հիշատակը:

Տեսանյութեր

Լրահոս