Ֆորումի արդյունքներով փաստաթուղթ ընդունվեց
Քիչ առաջ Երևանում աշխատանքներն ավարտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումը: Ֆորումի արդյունքներով ընդունվեց փաստաթուղթ, որը ներառում է քննարկված բոլոր խնդիրներն ու օրակարգի հարցերը:
«Մենք ընդունում ենք երևանյան հռչակագիրը»,- հայտարարեց նիստը վարող Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը: