«Հայոց ցեղասպանությունն ու Երկրորդ համաշխարհային պատերազմը խեղաթյուրել են պատմության ընթացքը». Իոննիս Ամատիդիս

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին այսօր Երևանում շարունակվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ուղղափառության հարցերով միջխորհդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Իոննիս Ամանատիդիսը: Նա նշեց, որ այս տարի հիշատակում ենք երկու իրադարձություն, որոնք խեղաթյուրել են պատմության ընթացքը՝ Հայոց ցեղասպանությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, որոնք երկուսն էլ բարբարոսական և քայքայման դրսևորումներ են:

Առաջինը, ըստ նրա, սկսվել է նրանով, որ Օսմանյան կայսրությունը փորձ է արվել արմատախիլ անել ամենահին ժողովուրդներից մեկին, երիտթուրքերը ոչնչացրել են հույներին, համակարգված, ծրագրված եղանակով և թեպետ սա եղել է Փոքր Ասիայի տարածքը, նրանց տեղահանել են և ոչնչացրել: Նա շարունակեց՝ ասելով, որ հազարավոր հույներ, պոտացիներ, սիրիացիներ, ուղղափառներ, ասորիներ բռնի կերպով թուրք ԶՈՒ-ի կողմից 194-1920թթ, տեղահանել են, մինչև 250 հազար զոհերի մասին է խոսքը, սա հանդիսացել է հրեաների դեմ ցեղասպանության՝ Հոլոքոստի նախակարապետը:

«Ոչ ոք չի ցանկանում նվաստացնել մարդկանց, հանցագործությունն այս կառավարությունը չի կատարել, այդուհանդերձ հայ ազգի ժառանգորդները պահանջում են ներողություն և սա մի ցավ է, որը պահպանվել է իրենց սրտի և հիշողության յուրաքանչյուր անկյունում»,- ասաց Ամատիդիսը:

Տեսանյութեր

Լրահոս