Ղազախստանը բացառում է ԵՏՄ-ում միասնական արժույթ ներդնելու հնարավորությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը բացառում է ԵՏՄ-ում միասնական արժույթ ներդնելու հնարավորությունը: Այս մասին Աստանայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը.

«Ղազախստանը որդեգրել է հստակ և հետևողական դիրքորոշում՝ բացառելով ԵՏՄ-ի շրջանակներում միասնական ու վերազգային արժույթի ներդրման հնարավորությունը: Մենք չենք քննարկում այդպիսի հարցեր: Դա օրակարգային թեմա չէ: Նման աշխատանքներ չեն կատարվելու:

Ընդ որում՝ մենք մտադիր ենք մինչև 2025 թվականը իրականացնել միայն ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում օրենսդրության ներդաշնակացում: Այստեղ ոչինչ չի ասվում դրամավարկային կամ արժութային միության կամ էլ դրա հեռանկարների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս