Կոֆեինը լավացնում է հիշողությունը

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան մեկ բաժակ սուրճը լավացնում է հիշողությունը:

«Nature Neuroscience» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները փաստում են այն մասին, որ այն մասնակիցները, ովքեր ստանում էին կոֆեինի բավական չափաբաժին, ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան նրանք, ովքեր չեն ստանում կոֆեինի չափաբաժին:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ հետազոտությանը մասնակցում էին 18-30 տարեկան 160 մասնակիցներ: Հետազոտության սկզբում մասնագետները նրանց ցույց էին տալիս տարբեր նկարներ: Մեկ օր անց նույն նկարները կրկին ցույց էին տալիս մասնակիցներին, դրան գումարած՝ նաև նոր նկարներ, որոնք մասնակիցները նախկինում չէին տեսել:

Մինչ մասնակիցները փորձում էին տարբերել հին և նոր նկարները, մասնագետները պարզեցին, որ նրանք, ովքեր ստանում էին կոֆեինի բավարար չափաքանակ, ավելի լավ էին տարբերակում այն նկարները, որոնք ցուցադրվել էին առաջին օրը:

Կարդացեք նաև

Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչպես է կոֆեինն ազդում հիշողության վրա, բայց նրանք նշում են, որ հնարավոր է՝ այն ազդում է որոշում կայացնելու հետ կապված հորմոնների գործընթացի վրա:

Այնուամենայնիվ, մեծ քանակությամբ կոֆեինը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ, օրինակ՝ անքնություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս