Բաժիններ՝

9-րդ հարկից ցած նետված տղամարդուն «օգնե՞լ են» ինքնասպան լինել. «Փաստինֆո»

64-ամյա երևանցու ինքնասպանության վարկածը, կարծես, թե հերքվում է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 9-րդ հարկի իր տան պատուհանից ցած նետված քաղաքացու մարմնի վրա դատաբժիշկները հայտնաբերել են այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշ չեն ընկնելուն, ասել է թե՝ չէին կարող առաջանալ ընկնելու հետևանքով:

Բացի այդ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում մահացածի ընտանիքի մասին որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեցին նաև հարևանները: Նրանց խոսքով, Ա.Խանզադյանն ունեցել է՝ 3 որդի, ապրել է նրանցից մեկի հետ:

Ընտանիքում, սակայն, խնդիրներ են եղել, հոր և որդու հարաբերությունները եղել են խիստ լարված, որդին ճնշել է հորը, հալածել, անգամ թույլ չի տվել օգտվել տան զուգարանից: Հարևանները պատմեցին նաև, որ ամբողջ բնակարանը վերանորոգելով` որդին հոր սենյակը թողել է շատ անմխիթար վիճակում:

Եվ, այդուհանդերձ, կատարվածից, հարևանները դեռ շոկի մեջ են, նրանք չեն հավատում, որ նույնիսկ այդ պայմաններում ապրելով, Ա.Խանզադյանն ընդունակ էր ինքնասպանության:

Այսպիսով, փաստորեն, թե՛ նրան լավ ճանաչող հարևանները, թե՛ մասնագետներն առաջ են քաշում այն վարկածը, որ տղամարդուն հնարավոր է «օգնել են» ինքնասպան լինել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս