Բաժիններ՝

1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն. Մահչուփյան

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ մինչ Թուրքիայի կառավարությունը զբաղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը խստապես արձագանքելով՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանն իր հերթին ուշագրավ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Մահչուփյանը հայտարարել է, որ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն. «Եթե Բոսնիայում ու Աֆրիկայում տեղի ունեցածն ընդունվում է որպես ցեղասպանություն, ապա 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն»:

Karar.com-ին էլ տված հարցազրույցի ժամանակ էլ Մահչուփյանը հայտարարել է, որ Հռոմի պապի հայտնի հայտարարությամբ Վատիկանը ձերբազատվեց 100-ամյա հոգեբանական բեռից. «Հարցին նայում ենք այն տեսանկյունից, թե ինչու 100 տարի անց նա գործածեց ադ բառը, մինչդեռ անհրաժեշտ է ասել, թե ինչպես է եղել, որ ցայժմ չէր արել դա:

Վատիկանն իսկապես կարող էր վաղուց արած լինել դա, սակայն չէր արել: Պետք չէ Վատիկանի արած հայտարարությունում փնտրել քաղաքական կողմ: Թե՛ հայերի, թե՛ ոչ հայերի համար «ցեղասպանություն» բառեզրն արդեն քաղաքական լինելուց ավելի շատ ձեռք է բերել հոգեբանական իմաստ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930