Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին առաջարկել է Կուբան հեռացնել ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով Կուբան հեռացնել ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Օբամայի խոսքերով՝ պետքարտուղար Ջոն Քերին եկել է այն եզրակացության, որ Կուբան կատարել է ահաբեկչություն հովանավորող երկրների թվից բացառելու համար պայմանները: ԱՄՆ-ի կառավարության այս քայլը հանդիսանում է Կուբայի պահանջը՝ կապված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու հետ:

Այժմ ամերիկացի կոնգրեսականներն այդ հարցում որոշում կկայացնեն 45 օրում: ԱՄՆ-ն ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակում Կուբան ընդգրկել է 1982 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս