«Նորմանդական քառյակի» արտգործնախարարները Բեռլինում կհանդիպեն ապրիլի 13-ին
ZN.UA-ի փոխանցմամբ` «նորմանդական քառյակի» արտգործնախարարների հաջորդ հանդիպումը Բեռլինում կանցկացվի ապրիլի 13-ին:
Այս մասին Փարիզում վարած բանակցությունների արդյունքներով հայտարարել են Ֆրանսիայի ու Ուկրաինայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ու Պավել Կլիմկինը:
Կլիմկինը հայտարարել է, որ չորս նախարարները մտադիր են հանդիպել երկուշաբթի և քննարկել հրադադարի ռեժիմի շուրջ տիրող իրավիճակը, զորքերի հետքաշումն ու մինսկյան պայմանավորվածությունների ամրապնդումը: