Ո՞ւր անհետացավ թանկարժեք պետական գույքը և ո՞վ պետք է պատասխան տա դրա համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթեւի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ «բիոզուգարանը» տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Սակայն այստեղից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասել են, որ թանկարժեք «գույքի» անհետացման հետ իրենք կապ չունեն եւ առաջարկել էին դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»-ին ասել էր, թե իրենց նախարարությունը այս պատմության հետ կապ չունի եւ առաջարկել էլ դիմել Ազգային մրցունակության հիմնադրամ: Կարճ ասած՝ տուն-տունիկ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս