Իսրայելն Իրանից պահանջում է ճանաչել իր գոյություն ունենալու իրավունքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պահանջում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագրի յուրաքանչյուր տարբերակում ընդգրկել կետ, ըստ որի` Իրանը կճանաչի Իսրայելի գոյության իրավունքը:

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է առանցքային նախարարների հետ խորհրդակցելուց հետո: Նա հերթական անգամ քննադատել է ապագա պայմանագրի քաղաքական շրջանակները, որոնք դարձել են Լոզանում անցկացված բանակցությունների արդյունք.

«Իսրայելը չի ընդունի այն համաձայնագիրը, որը մեզ ոչնչացնել խոստացող երկրին թույլ կտա մշակել միջուկային զենք: Վերջ: Դրա հետ մեկտեղ Իսրայելը պահանջում է, որ Իրանի հետ յուրաքանչյուր վերջնական համաձայնագրում ներառվի Իսրայելի գոյության իրավունքի հստակ և ոչ երկիմաստ իրանական ճանաչումը»:

Տեսանյութեր

Լրահոս