Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը ռիսկի է դիմում Ռուսաստանի համար դառնալ «օգտակար ապուշ». The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ռիսկի է դիմում Ռուսաստանի համար դառնալ «օգտակար ապուշ»:

Ընդգծվում է, որ «օգտակար ապուշ» արտահայտությունն օգտագործվել է արևմտյան այն քաղաքացիների համար, ովքեր համակրանք են տածել ԽՍՀՄ-ին: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ցիպրասն ապրիլի 8-ին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ընդգծվում է, որ Ցիպրասի պարագայում խնդիրը ոչ թե նրանումն է, որ եվրոպացի քաղաքական գործիչը մեկնելու է Մոսկվա, այլ` նրանում, թե ինչ է ասելու ու անելու նա Ռուսաստանի մայրաքաղաքում: Մոսկվա այցելելու ռսիկը նրանումն է, որ դրա համար նրան կարող են համարել «օգտակար ապուշ»:

Հունաստանը ներկայումս գտնվում է հուսահատ վիճակում, այն խորապես մեկուսացված է Եվրոպայում, նրան սպառնում է դեֆոլթ: Ակնհայտ է, որ այդ այցը կապված է Հունաստանի տնտեսական ծանր վիճակի և երկրի կողմից եվրոգոտին լքելու մասին խոսակցությունների հետ:

Բացի այդ, Աթենքը չի վճարել իր հին վարկերը: Ապրիլի 9-ին հունական կողմը պետք է ԱՄՀ-ին փոխանցի 450 միլիոն եվրո: Այժմ Ցիպրասն այդ այցով ցանկանում է իր եվրոպացի գործընկերներին ցույց տալ, որ Աթենքը կարող է թեքվել դեպի Արևելք:

Ընդգծվում է նաև, որ Հունաստանն ու Ռուսաստանն ունեն վաղեմի պատմամշակութային կապեր: Սակայն ներկայումս նրանց ավելի շատ միավորում են Բեռլինի հետ հարաբերություններում առկա խնդիրները:

Հունաստանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարում են Աթենքի տնտեսական բոլոր աղետների աղբյուր, իսկ Ռուսաստանում դժգոհ են Մոսկվայի հանդեպ Բեռլինի կոշտ քաղաքականությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս