Բաժիններ՝

Գերեզմանատան մոտ անհայտ անձինք մահակներով և «կաստետներով» ծեծի են ենթարկել

Մարտի 23-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Նարեկ Ս.-ն հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ին Ավանի գերեզմանատան մոտ անհայտ անձինք մահակներով և «կաստետներով» ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` Հարություն Ս.-ին:

Նույն օրը, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի փակ տրավմա և ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տարոն Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.00-ին Ավան թաղամասի գերեզմանատան մոտ անհայտ անձիք փայտե մահակներով հարվածներ են հասցրել Տարոն Ս.-ի, 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ի և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին, Ավանի բաժանմունք են ներկայացրել 1992 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս