«Կտրուկ կերպով աջակցել և բարձրանալ Պորոշենկոյի հարթակ՝ որևէ լավ բանի չի հանգեցնի»

Հայաստանը հետաքրքրություններ ունի Արևմուտքում և Արևելքում, ինչպես նաև հայրենակիցներ Ուկրաինայում, մեր իշխանությունները դա շատ լավ հասկանում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն, արևմտյան շատ երկրներ ցանկանում են իրավիճակի կարգավորում Ուկրաինայում, իհարկե, կենտրոնացումը Արևմուտքում կարևոր է շատերի համար: Ըստ նրա՝ Ուկրաինայի կոլապսը Արևմուտքին պետք չէ, թեև Ռուսաստանին ևս պետք չէ. «Ուկրաինայում բավականին հաճախ եմ լինում և հասկանում եմ, որ Ուկրաինայում ևս դա հասկանում են, որ Հայաստանի հնարավորությունների միջանցքը նեղ է: Կտրուկ կերպով աջակցել և բարձրանալ Պորոշենկոյի հարթակ՝ նրա կողքին կանգնելու համար կամ հակառակը խիստ կերպով աջակցելով Դոնեցկը ու Լուգանսկը, ինչպես Կադիրովը՝ որևէ լավ բանի չի հանգեցնի»:

«Այն ամենը, ինչ տեղ է ունենում հետսովետական տարածքում, ամերիկյան դեսպանատների պայքարն է ռուսականների հետ, իսկ մենք այստեղ դուրս ենք եկել զբոսանքի: Հայաստանի դիրքորոշումն այս ամենում չեզոքությունն է և ամեն հարմար առիթով դրա դեմոնստրացիան: Մենք ունենք շահեր և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում: Մենք Ուկրաինայի բոլոր ճամբարներում ունենք հայրենակիցներ, բայց մենք հիանալի կերպով հիշում ենք, որ ունենք Մայդանում մահացած էթնիկ հայեր, կա նախարար ազգությամբ հայ և Ղրիմում ևս, կան հայեր նաև Դոնբասում: Այս իմաստով մեծ հետաքրքրվածություն ցույց տալը սխալ կլինի, պարզապես պետք է ապրել այս փուլը, սա է Հայաստանի ուղիղ հետաքրքրությունը»,- իրավիճակն այսպես գնահատեց Ա. Իսկանդարյանը՝ նկատելով, որ Ուկրաինայի զարգացումները շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ, քանի որ այն, ինչ տեղի ունենում՝ ուղիղ կերպով անդրադառնում է մեր վրա և դա կարևոր է ռուս-արևմտյան հարաբերությունների տեսանկյունից:

Ինչ վերաբերում է հարևան երկրիներին, ապա քաղաքագետը նշեց, որ Իրանից պատժամիջոցների վերացումը կամ դրանց թուլացումը կարող է հանգեցնել նրան, որ Իրանի ներքին շուկան կդառնա պակաս պրոտեկցիոնիստ. «Հայ լրագրողների հոդվածներում թյուր կարծիք կա այն մասին, որ իրանական շուկան մեզ համար բաց է, դա սխալ է: Բաց է էներգետիկան, իսկ շուկան բավականին ծանր է: Իրականում կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Եմենում, քանի որ այնտեղ ընթանում է շիական սուննիական առճակատում: Այդպիսի առճակատում տեղի է ունենում ոչ միայն այնտեղ, այլև Լիբանանում և հենց նույն Սաուդիան Արաբիայում: Առճակատման առարկան ազդեցությունների բաժանումն է Մերձավոր Արևելքում»:

 

Տեսանյութեր

Լրահոս