Բադվիգի՝ քաղցկեղի դեմ դիետան

Բժշկական գիտությունների դոկտոր Ջոաննա Բադվիգը ֆիզիկոս չէ, այլ՝  հայտնի գերմանացի կենսաքիմիկոս: 1951 թվականին նա հանրությանը ներկայացրեց իր՝ կաթնաշոռով և կտավատի յուղով դիետան և ապացուցեց, որ այս համադրությունը ոչ միայն կանխարգելում, այլև՝ բուժում է քաղցկեղը: Իր խոսքերով՝ քաղցկեղով հիվանդ մարդու արյան մեջ պակասում են  լիպոպրոտեինները և, այսպես կոչված, ֆոսֆոլիպիդները, որոնք երկուսն էլ ճարպերի հատուկ տեսակներ են:  Նա համոզված էր, որ այս ճարպերի դեֆիցիտն էլ հենց խթանում է քաղցկեղի բջիջների աճն ու բազմանալը:

Ըստ drweil.com-ի՝ բժիշկ Բադվիգը նշում է, որ քաղցկեղով հիվանդների արյունն ուսումնասիրելիս՝  հեմոգլոբինի փոխարեն, որն օրգանիզմին թթվածին է հասցնում, հայտնաբերել էր տարօրինակ կանաչադեղնավուն նյութ, որն իր կարծիքով՝  թուլություն և սակավարյունություն է առաջացնում:  Բժիշկը պնդում էր, որ երբ քաղցկեղով հիվանդներն ուտում էին օրգանական կտավատի յուղի ու կաթնաշոռի խառնուրդը, այդ կանաչադեղնավուն նյութն անհետանում էր` չարորակ գոյացությունների հետ միասին:

Սակայն բժիշկ Էնդրյու Վեյլի կարծիքով՝ սա տարօրինակ է հնչում: Վեյլն ասում է, որ իր հիվանդներին խորհուրդ է  տալիս  օգտագործել կտավատի աղացած սերմերը՝ որպես հակաբորբոքային միջոց. «Ես ոչ մի վնաս չեմ տեսնում աղացած սերմերի մեջ, ինչը չեմ կարող ասել կտավատի յուղի և կաթնաշոռի համադրության մասին»:  Կտավատի սերմերը պարունակում են ալֆա-լինոլենիկ թթուներ, որն օրգանիզմում վերածվում է Omega-3 ճարպաթթուների, որոնք կան սաղմոնի, սարդինա և սկումբրիա  տեսակի ձկների մեջ:  Կտավատի սերմերը նաև հարուստ են մանրաթելերով և լիգնաններով, սրանք հորմոնի տեսակ են, որ պաշտպանում են կրծքի, ջագանակագեղձի, հաստ աղիի քաղցկեղից: «Անձամբ ես խորհուրդ եմ տալիս հիվանդներիս ամեն օր իրենց սննդակարգի՝ շիլաների, ապուրների և բրնձի մեջ ավելացնել 1-2ճ/գ կտավատի աղացած սերմեր»,- ասում է բժիշկ Էնդրյու Վեյլը:

Այնուամենայնիվ, բժիշկ Վեյլը խորհուրդ չի տալիս կտավատի յուղ օգտագործել, քանի որ այն չափազանց շուտ է թթվում և զուրկ է մանրաթելերից և լիգնաններից: «Ես խորհուրդ չէի տա այդ յուղն օգտագործել կաթնաշոռի հետ խառնած»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Ջոաննա Բադվիգի հետազոտությունների և առաջարկած դիետայի արդյունքները, սակայն, ապշեցրել են ոչ միայն հիվանդներին, այլև բժիշկներին: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին:

Կարդացեք 168.am-ի հրապարակումը հետազոտության և այդ պարզ դեղամիջոցի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս