Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ
Այս պարզ դեղամիջոցը 168.am-ը որոշեց ներկայացնել իր ընթերցողներին, հատկապես այն բանից հետո, երբ բազմաթիվ հիվանդներ փորձարկելով այն՝ ստացան լավագույն արդյունքները: Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին:
Բժիշկ Ջոաննա Բադվիգը (Dr. Johanna Budwig) քաղցկեղային հիվանդությունների ոլորտի Եվրոպայի լավագույն կենսաքիմիկներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում:
Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ցնցող բացահայտումների համար նա 7 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:
Կես դար առաջ` 1959թ. նոյեմբերի 2-ին` Ցյուրիխում իր դասախոսության ժամանակ, Բադվիգն ասել է. «Առանց յուղային թթուների շնչառական համակարգում թթվածնի յուրացումն ապահովող ֆերմենտները չեն գործում: Մարդը սկսում է խեղդվել նույնիսկ թթվածնով հարուստ օդում. յուղային թթուների պակասը քայքայում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները»:
Նա հատկապես նշել է, որ սննդի մեջ յուղազրկված և վերամշակված կարագների (յուղերի) գործածումը հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Եվ քանի որ այժմ բոլոր սննդատեսակները արհեստականորեն յուղազերծված են, իրենցից վտանգ են ներկայացնում թե’ մեծահասակների, թե’ փոքրիկների համար:
Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար: Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ: Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ:
Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի (льняное масло) խառնուրդի վրա:
Կտավատի ձեթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի յուղաթթուներ, հեշտ յուրացվում է և ալերգիաներ չի հարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտեինների բարձր մակարդակ: Բադվիգը հայտնաբերեց, որ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդը ջրի մեջ լուծվում է, այսինքն` օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող է: Միայն չզտված կտավատի ձեթի օգտագործումն անվտանգ է, բայց նաև անարդյունք է: Այն անպայման պետք է խառնված լինի կաթնաշոռի հետ:
Ի զարմանս իրեն` Բադվիգը հայտնաբերեց, որ իր դիետայի 3 ամսվա կիրառումից հետո քաղցկեղով հիվանդների մոտ վիճակի լավացում է նկատվում. ուռուցքները փոքրանում են, ուժերը վերականգնվում են, իսկ արյան մեջ չկան դեղնականաչավուն մասնիկներ, ֆոսֆոլիպիդների և լիպոպրոտեինների պարունակությունը մոտենում է նորմային, կարգավորվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Հաջողվում էր փրկել նույնիսկ այն հիվանդներին, ումից բժիշկները պարզապես հրաժարվել էին:
Բազմաթիվ փորձարկումներց հետո Բադվիգը գտավ օպտիմալ չափաբաժինը, այն է` 2 Ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթը խառնել 100-150 գրամ կաթնաշոռի հետ՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Օգտագործել օրը մեկ անգամ:
1990թ. ուռուցքաբան բժիշկ Ռոեմը հայտարարեց, որ այս սննդակարգն աշխարհում ամենահաջողված հակաքաղցկեղային սննդակարգն է:
«Բադվիգի արձանագրության» (ինչպես հետագայում այն անվանեցին) օգտագործումը դիետայի մեջ ապացուցեց իր թերապևտիկ արժեքայնությունը քաղցկեղի, միոկարդի ինֆարկտի, աթերոսկլերոզի, լյարդի ֆունկցիայի խանգարումների, խոցային հիվանդությունների, արթրիտի, մաշկային էկզեմաների, տարիքային դեգրադացիոն հիվանդությունների և աուտոիմունային հիվանդությունների կանխարգելման և բուժման մեջ:
Իր ուսումնասիրությունների մեջ Բադվիգը հայտնաբերեց մեր առողջության համար, այսպես կոչված՝ «վատ» ճարպերի կործանարարության փաստը: Օրինակ` մարգարինը չափազանց վնասակար սննդամթերք է ուռուցքային ռիսկի խմբի մարդկանց համար:
Բադվիգի գիտական հայացքներն ու պատկերացումները նրա ողջ կյանքի ընթացքում պաշտոնական բժշկության կողմից ենթարկվել են տոտալ հարձակման, իսկ այնուհետև նաև համաձայնեցված արհամարհանքի` կապված դեղագործական և սննդարդյունաբերական փոխադարձ շահերի հետ:
Ինչպես հետագայում հիշում է Բադվիգի հսկողության ներքո 10 տարի շարունակ գտնվող շագանակագեղձի քաղցկեղով տառապող նրա նախկին հիվանդը, փաստաթղթավորվել է քաղցկեղի բուժման մոտ 1000 հաջողված պատմություն:
Սակայն դեղագործական և ուռուցքաբանական արդյունաբերությունները անտեսել են Բադվիգի բոլոր հաջողությունները: Բացի դրանից, նրա գիտական եզրակացությունները կարող էին լուրջ հարված հասցնել յուղերի արտադրմամբ զբաղվող ընկերություններին:
Բադվիգը անթույլատրելի էր համարում ամբողջական կամ մասնակի հիդրոգենիզացված որևէ տեսակի ռաֆինացված կամ, այսպես կոչված, արհեստական ճարպի (մայոնեզ, մարգարին) օգտագործումը սննդի մեջ: Օրգանիզմը, սրտամկանը չեն ընդունում դրանք, և դրանց գործածումը կարող է հանգեցնել տարատեսակ խանգարումների, այդ թվում` բջջային մակարդակում: Վատ ճարպերի թվին Բադվիգը դասում էր նաև ներկայումս հրուշակագործության մեջ մեծ տարածում ունեցող չհագեցած ճարպերը:
Նրա պատկերացումներով օգտագործման ենթակա են բնական շաքար պարունակող ածխաջրածինները` խնձորը, խուրման, տանձը, խաղողը: Չի թույլատրվում ռաֆինացված շաքարի որևէ տեսակի օգտագործումը, ներառյալ` մակարոնեղենը , սպիտակ հացը, մսի յուղոտ տեսակները, պահածոյացված և տապակած մթերքները:
Գործնականում բոլորին առողջության նորմալ պահպանման համար խորհուրդ էր տրվում 100 գր. կաթնաշոռի և 5 գր. էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդի ամենօրյա օգտագործումը:
Բադվիգի սննդակարգի համաձայն` նախաճաշը կարող էր ներառել մեղրի հետ հարած անպայման սառնարանում պահպանվող էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ` ավելացրած մի փոքր նոր կթված չեռացրած կաթ և թարմ հատիկավոր կաթնաշոռ: Թույլատրվում էր նաև ընկուզեղեն ավելացնել (բացի գետնանուշից -арахис), ինչպես նաև սեզոնային թարմ մրգերի փոքր քանակություն:
Անհրաժեշտ է նշել, որ Ջոաննա Բադվիգը ծանր հիվանդությունների դեպքերում գործածում էր հետևյալ խառնուրդը` 42 գր. (3 ճաշի գդալ) էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և 100 գր. կաթնաշոռ:
Էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը շուտ փչացող մթերք է: Այդ պատճառով՝ գնելիս անպայման անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա շշալցման ամսաթվին: Եթե շշալցումից անցել է 1 ամիս, ուրեմն՝ այն 100 -ով փչացած է, եթե անգամ պահպանման ժամկետը կես տարի է: Փչացած ձեթը դառն է ու համեղ չէ, իսկ թարմը անուշ բույր ունի և թեթևակի այրում է մանանեխի նման:
Գերմանիայում գործածում էին նաև Linomel պատենտավորված միացությունը, որն իր մեջ ներառում էր էկոլոգիապես մաքուր կտավատի թարմ սառեցված սերմեր, կաթի փոշի և մեղր: Այս խառնուրդը անհրաժեշտ է օգտագործել այն պատրաստելուց 10 րոպեի ընթացքում, այլապես այն կթթվի և առողջության համար վանգավոր կլինի:
ՋՈԱՆՆԱ ԲԱԴՎԻԳԻ ԲՈՒԺԻՉ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ . ՄԻ ԱՄՍՈՒՄ ԳՑՈՒՄ ԵՆՔ 10 ԿԳ ՔԱՇ
Ջոաննա Բադվիգի կարծիքով մեր օրգանիզմն անպայման ապահովված պիտի լինի բարդ ածխաջրերով, հակաօքսիդանտներով, Օմեգա -3 դասի ճարպերով և բջջանյութով: Ջոաննան բացահայտեց նաև այն բնական ճանապարհը, որը թույլ էր տալիս կենսական կարևոր թթուներով ապահովել այն հիվանդներին, ովքեր տառապում էին ոչ միայն ավելորդ քաշից, այլև արյան մեջ այդ թթուների պակասից: Ինչպես նշվեց, Ջոաննա Բադվիգի սննդակարգի հիմքում ընկած են 2 մթերք` էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և անպայման տնական կաթնաշոռ:
Այս սննդակարգը, որն ամենից առաջ կարելի է անվանել բուժիչ, հրապարակումից հետո անհավատալի մասսայականություն վայելեց: Բանն այն է, որ սա միակ հակաքաղցկեղային դիետան է աշխարհում: Եվս մեկ անգամ փաստենք, որ Բադվիգը կատեգորիկ արգելում է որևէ տեսակի արհեստական ճարպի ընդունումը:
Բացի վերը նշված մթերքներից նախաճաշին կարելի է օգտագործել նաև մյուսլի կամ վարսակի փաթիլներ (овсяные хлопья)` ավելացնելով քերած խնձոր: Օրվա հետագա ճաշացանկը դուք կարող եք կազմել ինքնուրույն` հենվելով վերը բերված օրինակի վրա:
Եվ այպես, սննդի պատրաստման ընթացքում արգելվում է ռաֆինացված ճարպերի օգտագործումը : Սննդակարգի ընդունման ընթացքում բացառե’ք տապակած մթերքը և յուղոտ կաթնամթերքը , ինչպես նաև խոզի միսը: Կերակուրը կարող եք համեմել սխտորով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով: Օրական հարկավոր է օգտագործել էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և տնական պանիր (125 գր.): Բացառվում են նաև պահածոյացված մթերքները, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ քիմիական հավելումներ և համային ուժեղացուցիչներ պարունակող մթերքները:
Կազմելով դիետիկ սննդակարգը` օգտվե’ք առաջարկվող մթերքների ցանկից, որն իր մեջ ներառում է ծովային ձուկ, ջայլամի միս, օրական մեկ բաժակ թարմ քամած հյութ, մրգեր (3 -4 բաժին) կեֆիր և յոգուրտ, հատիկավոր հաց, անյուղ թռչնամիս, օրական 2 լիտր ջուր և մեղր:
Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ մթերք:
Ստորև ներկայացնում ենք Բադվիգի դիետայի ընդլայնված ցանկը`
- թարմ ձուկ (իշխան ,սաղմոն , ձողաձուկ , թունա , форель, лосось, треска, тунец), օրական մինչև 200 գր.
- թարմ մրգեր (միջին մեծության , օրը 3-4 բաժին), բայց մրգերը խառնել խորհուրդ չի տրվում:
- բանջարեղեն, հատկապես բրոկկոլի, սովորական կաղամբ (белокочанная капуста), բրյուսելյան կաղամբ (брюссельская капуста), գազար:
- միայն թարմ քամված մրգահյութեր, առնվազն` օրը մեկ անգամ: Եթե գերադասում եք ցիտրուսային հյութեր, ապա դրանք կարելի է խմել միայն ձեթակաթնաշոռային խառնուրդի ընդունումից ամենաքիչը մի քանի ժամ անց:
- թթու կաթնային մթերքներ` բնական յոգուրտներ, կեֆիրներ:
- փաթիլների տեսքով հացաբույսեր (овсянка) և թխուկներ` պատրաստված միայն խոշոր աղացած ալյուրից:
- սննդային թթխմորներ (օգտագործելուց առաջ եփել):
- ջուր (ոչ հանքային). խորհուրդ է տրվում խմել օրը 2 լիտր ուտելուց առաջ:
- անյուղ միս, թռչնամիս (կենդանիները պետք է կերած չլինեն հորմոնալ, պեստիցիդային, հակամարմնային (антибиотики) սնունդ:
Արգելված սննդամթերքներն են շաքարը , շաքարին փոխարինիչները , սինթետիկ E վիտամինը:
Ջոաննա Բադվիգի մածուկի բաղադրատոմսը
5 րոպե հարիչով հարել 100 գր. տնական անյուղ կաթնաշոռը և էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը:
- հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործելու դեպքում է 100 գր. կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ:
- թեթև տեսակների դեպքում` 2 ճ. գդալ
- ծանր տեսակների դեպքում` 3-4 ճ. Գդալ
- կաթնաշոռի չափաբաժինը նույնն է
- ձեթակաթնաշոռային մածուկը ուտել անմիջապես պատրաստելուց հետո
Այս մածուկը Բադվիգը խորհուրդ է տալիս ուտել առավոտյան հացաբույսային փաթիլների (овсяные хлопья), քերած տանձի կամ խնձորի, ինչպես նաև ընկուզեղենի բոլոր տեսակների (բացի գետնանուշից` арахис) հետ:
Այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել գրեթե բոլորին:
Առո’ղջ եղեք և ապրեք երկար տարիներ:
Բժիշկ Ջոաննա Բադվիգի (Dr. Johanna Budwig) մասին լրացուցիչ կարող եք կարդալ այստեղ.
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը: