Գյումրեցիների վերաբերյալ թուրքերը գնացքների վրա գրում էին՝ շնորհավորում ենք երկրաշարժով
Ըստ wikipedia.org-ի, 2009 թվականին Ադրբեջանում ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 8.172.800 մարդ՝ երկրի բնակչության 91.6 տոկոսը: Նույն թվականին, այդ երկրում ազգային փոքրամասնությունների ընդհանուր թվաքանակը կազմել է 622.700 մարդ, որոնց շարքին դասվում են թալիշները, լեզգիները, ավարները, ցախուրները, ուտիները, վրացիները, հրեաները, քրդերը, թաթերը, թաթարները, ուկրաինացիները եւ այլն: Ադրբեջանում այժմ հայեր չկան:
Ինչպե՞ս կարող են հայերն օգտվել Ադրբեջանում առկա ազգային փոքրամասնությունների եւ ադրբեջանցիների միջեւ եղած հակասություններից: Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովի հետ:
-Պարոն Վարդանով, Ձեր կարծիքով հայ հասարակությունն ինչպե՞ս կարող է օգտվել Ադրբեջանում առկա ազգային փոքրամասնությունների եւ ադրբեջանցիների միջեւ եղած հակասություններից:
-Ինձ թվում է՝ հարցը մի քիչ ճիշտ չի դրված: Պետք է հարցը դրվի ոչ թե ո՞նց կարող ենք օգտվել, այլ ի՞նչ կարող ենք անել, որ հետագայում օգտվենք: Օգտվելն ակնհայտ է՝ եթե թուրքերը կորցնեն այդ պետությունում իրենց գերիշխող դիրքը, ապա շատ բան կփոխվի: Առաջին հերթին պետք է օգնել Ադրբեջանում առկա ազգային փոքրամասնություններին:
Նրանք էթնիկ խմբեր են կոչվում, այն դեպքում, երբ մինչեւ թուրքերի գալն իրենք դեռ 1000 տարի եւ ավել բնակվել են ներկայիս Ադրբեջանի տարածքում: Ի՞նչ անենք, որ իրենց ազգային ինքնագիտակցությունը բարձրանա, որպեսզի իրենք ավելի կրթյալ ժողովուրդ լինեն, քանի որ կրթված ժողովրդին շատ դժվար է իշխել, այն ձեւի վայրենի մեթոդներով, ոնց որ թուրքերն են անում:
Հիմա շատ հետաքրքիր մի պրոյեկտ է իրականացվում՝ արդեն երեւի 1 տարուց ավել, որը կոչվում է «Թալիշե խադու»՝ թալիշական ռադիո: Մենք այդ ռադիոյին օգնում ենք, որպեսզի ինքը գոյատեւի: Այն հեռարձակվում է Ստեփանակերտից: Միեւնույն ժամանակ, մենք ոչ մի ձեւով չենք փորձում թալիշներին հրահրել թուրքերի դեմ:
Ոչ, զուտ իրենց քաղաքակրթությունն ամրացնելու եւ ինչու չէ, նաեւ այն բարձրացնելու հարց է լուծում այդ ռադիոն: Նմանատիպ գործողություններ, որոնք կուղղվեն լեզգինական, ցախուրական, ավարական փոքրամասնությունների ինքնագիտակցության բարձրացմանը, երբ իրենք կսկսեն հպարտանալ իրենց անցյալով, նախնիներով, այլ ոչ թե ամաչեն թուրքերի մեջ, որ իրենք լեզգի են կամ ավար, այդ դեպքում, մենք հեռավոր ապագայում շահեկան ենք դուրս գալու:
Բայց, այս պահին, իրենց հրահրել պետք չէ, քանի որ իրենք թուրքական շատ լուրջ քարոզչական մեքենայի ճնշման տակ են գտնվում եւ ցանկացած բան, որտեղ մի փոքր կարող է դիտվի, որ մենք փորձում ենք տարաձայնություններ մտցնել իրենց մեջ, դա արդեն կնշանակի, որ մեր բոլոր աշխատանքներն ի վնաս մեզ կգնան, ոչ թե հօգուտ մեզ:
Նպատակն այն է, որ հեռավոր ապագայում այդ ժողովուրդները ոչ թե գլուխ բարձրացնեն, այլ լինեն կիրթ, ինչ-որ տեղ ստիպեն, որ թուրքն էլ դադարի լինել վայրենի: Չի բացառվում, որ թուրքը շարունակի լինել վայրենի, այդ ժողովուրդներին նեղի եւ նրանք էլ արդեն իրենց ատամը ցույց տան Բաքվին, որը մինչեւ հիմա չեն արել:
Մի անգամ՝ 1993 թվականին, փորձ է արվել թալիշական ինքնավար հաստատություն հայտարարել, բայց բավական անհաջող: Դրանից հետո իրենք շատ պասիվ են, ենթարկվում են Բաքվին ամեն հարցում. լինի դա հակահայկական, թե հակառուսական քաղաքականության կամ այլ հարցերում: Ադրբեջանի իշխանությունները ժողովրդական ալիքն ուղղում են իրենց համար բացասական համարվող ինչ-որ ազգի կամ պետության վրա, ազգային փոքրամասնություններն էլ սուսուփուս ենթարկվում են, ինչը խոսում է նաեւ իրենց անկիրթ լինելու մասին: Հաճախ իրենք այդ ամենն անում են՝ ի վնաս իրենց ազգային շահերի:
-Արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիների կողմից կազմակերպված դիվերսիաների ժամանակ օգտագործվում են նաեւ այդ երկրի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները:
-Այդ տեղեկությունները լրիվ հակասում են իրականությանը: Բաքվի թուրքական կառավարությունն ազգային փոքրամասնություններին երբեք չի ընդգրկում հատուկ ստորաբաժանումների մեջ: Հատուկ ստորաբաժանումներում ծառայելը, բացի նրանից, որ իսկական տղամարդու գործ է, նաեւ մեծ հնարավորություն է տալիս, երբ մարդու մեջ ինչ-որ գաղափար զարգանա, ինքն իշխող ռեժիմին ավելի մեծ վնաս տվող է լինելու: Թե՛ բանակային, թե ծովային հատուկ նշանակության ջոկատներում, թե՛ դիպուկահարների դպրոցներում միայն զտարյուն օղուզներին, թուրքերին են օգտագործում:
Իսկ դիրքապահ ծառայության մեջ օգտագործում են ազգային փոքրամասնություններին, եւ երբ մենք հանկարծ զոհված թուրքերի ցուցակների մեջ հանդիպում ենք մարդկանց, ովքեր թուրքական ծագումից բավական հեռու ազգանուններով են նշվում, դա խոսում է այն մասին, որ իրենք դիրքապահներ են եղել:
Երբ հետախուզական կամ գրոհային խումբն ինչ-որ գործողություն է կազմակերպում, հենց մոտակա դիրքապահներն, ովքեր կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ապահովում են իրենց այդ գործողությունը եւ ինչ-որ տեղ իրենք ոնց որ մասնակից են դառնում այդ օպերացիային: Քանի որ հետախուզադիվերսիոն կամ գրոհային խմբերն ամենապատրաստվածներն են, ուստի ազգային փոքրամասնությունների մեջ զոհերն ավելի շատ են լինում:
-Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող տեղեկատվական պատերազմի պայմաններում, վերջերս Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ ադրբեջանական կայքեր ողջունելով տեղի ունեցածը, մաղթում էին, որ բոլոր հայերը նույն ճակատագրին արժանանան, ցեղասպանվեն: Նման պայմաններում մենք ադրբեջանցիներին ադեկվատ պատասխան տալի՞ս ենք:
-Հենց գյումրեցիների վերաբերյալ թուրքերի կողմից հայտարարություններ եղել են դեռ 1988 թվականին, երբ լինելով ԽՍՀՄ կազմում, այսպես կոչված «եղբայրական» Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունով մեր գնացքներն անցնելիս, թուրքերը դրանց վրա գրում էին՝ «շնորհավորում ենք երկրաշարժով»:
Իրենք բավական վայրենի եւ անկիրթ ժողովուրդ են: Հայերի ջարդերի ժամանակ, այնպես չէ, որ իրենց ակտիվիստները կամ բերդերից բաց թողած գազաններն էին այդ ամենն անում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: