Բաժիններ՝

Պարզվել է, թե ով է կոտրել Թամարա Յայլոյանի տան ապակիները (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Ոստիկաններին հաջողվել է պարզել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող Թամարա Յայլոյանի բնակարանի ապակիների կոտրվելու պատճառը: Ըստ ոստիկանների, կատարվածը տվյալ տարածքում շուն վնասազերծող որսորդի անզգուշության հետևանք է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9-ի սահմաններում, կոտրվել էին փաստաբան Թամարա Յայլոյանի տան ապակիները: Կատարվածի վերաբերյալ փաստաբանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության “Կումայրիի” բաժին:

Հավելենք նաև, որ Թամարա Յայլոյանը դեպքն ի սկզբանե որակում էր պատահականություն և ոչ թե դիտավորություն՝ բացառելով, որ այն կարող է իր մասնագիտական գործունեության հետ առնչություն ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս