Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղերի խնդիրները պետք է առանձին ընթացքով լուծվեն

Սահմանամերձ գյուղերը տարբեր են ու դրանց խնդիրները ըստ նպատակայնության պետք է լուծել, օրինակ՝ Այգեպարում խնդիր է դրված պարիսպ կառուցելու, որ երեխաները կարողանան դպրոց գնալ, և տարբերակման հարց չկա, խնդիրները պետք է առանձին ընթացքով լուծվեն: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Պետք է «սահմանապահ գյուղ» սահմանումը հաստատել և դա հեշտ է՝ դրանք թշնամու կողմից մշտապես թիրախի տակ գտնվող գյուղերն են ու առնվազն 10-15 գյուղերն են:

Այդ գյուղերի մարդիկ ապրում են բանակային ռեժիմով: Նշանակում է պետք է ապահովել, ըստ էության, ռազմական բազային պահպանմանը բնորոշ պայմաններ՝ ունենալով իր պահուստային պայմանները, անվտագության միջոցները: Այս խնդիրներն այս օրինագծով լուծված չի»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ առաջարկելով, որ այդ ծախսերը կարող են ՊՆ ծախսերի մեջ նախատեսվել, եթե, օրինակ, Մովսես գյուղը դիտարկենք որպես ռազմական բազա:

Նա նաև նշեց, որ սահմանված 3 տարի ժամկետի կարիքը չկա և ճիշտ է ժամկետը հանել, որպեսզի սխալ մեսիջ համայնքների բնակիչներին չուղղվի:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցադրում արեց, թե որ պահին են հասկացել, որ նման օրինագծի անհրաժեշտություն կա. «Գուցե 6 տարի առաջ անեինք, արդեն արդյունքն ունենայինք: Երբեք չենք խոսում կառավարման անկատարության մասին»: Նա շեշտեց, որ կան երկրներ, որտեղ առանց ՊՆ թույլտվության հողի վաճառք չի լինում: Ըստ Մ.Մելքումյանի՝ սա ազգային անվտանգության հարց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս