Բաժիններ՝

Խաղաղության պլանի տապալման դեպքում Տուրչինովը կնախաձեռնի ռազմական դրություն մտցնելու հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին խաղաղության բանակցությունների տապալման դեպքում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը նախաձեռնելու է ռազմական դրություն մտցնելու հարցը:

Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պռավդան»՝ վկայակոչելով Գերագույն ռադայի դռնփակ նիստին մասնակից պատգամավորի: Նրա խոսքերով՝ Տուրչինովը հայտարարել է, որ երեկ երկու անգամ խոսել է երկրի նախագահի հետ, ով զգում է, որ աշխատում է խաղաղության պլանը:

Խաղաղության բանակցությունների տապալման դեպքում երկուշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում կանցկացվեն խորհրդակցություններ, իսկ երեքշաբթի կքննարկվի ռազմական դրություն մտցնելու հարցը:

Միևնույն ժամանակ «Բատկիվշչինա» ու «Սվոբոդա» խմբակցությունների նախաձեռնությամբ Գերագույն ռադա է մտցվել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին օրինագիծը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս