ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միացյալ դիվիզիա են ստեղծում ԿԺԴՀ-ի ԶՈԶ-ի դեմ պայքարի համար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը որոշել են ձևավորել միացյալ դիվիզիա՝ նախատեսված ռազմական ժամանակ առաջադրանքներ կատարելու, այդ թվում նաև ԿԺԴՀ-ի զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) վերացման համար: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ը:
Դիվիզաին պետք է ձևավորվի 2015 թվականի առաջին կեսին: Դրանում ներառվելու են Իյջոնբուում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 2-րդ հետևակային դիվիզիան ու հարավկորեական բանակային բրիգադը: Խաղաղ ժամանակ գործելու է համատեղ շտաբ, իսկ դիվիզիան ղեկավարելու է ամերիկացի գեներալ-մայորը: