Գիտնականները հաշվարկել են մոլորակի բոլոր լճերի թիվը
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/pic_aab0c3c350466f0552f334d662762baf.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ շվեդ և էստոնացի գիտնականներն առաջին անգամ հաշվարկել են մոլորակի բոլոր լճերի թիվը: Պարզվել է, որ դրանց թիվը կազմում է մոտ 117 միլիոն, և որ լճերը ծածկում են Երկրի մակերևույթի գրեթե 4 տոկոսը (Գրենլանդիայի ու Անտարկտիդայի սառույցների տակ գտնվող լճերը հաշվի չեն առնվել):
Լճերի ափերի ընդհանուր ձգվածությունը 250 անգամ գերազանցում է հասարակածի երկարությունը: Այդ թվերը զգալիորեն տարբերվում են նախկին գնահատականներից: