Բաժիններ՝

Ինչու է մեղրը շաքարակալում, բայց երբեք չի փչանում

Մեղրն այն քիչ արտադրանքներից է, որը չի փչանում, այն միշտ կարելի է ուտել: Ինչո՞ւ: Այս հարցին փորձել է պատասխանել Facte.ru կայքը: Մեղրը, ըստ կայքի, շաքարավազ է, իսկ իր բնական վիճակում շատ ջուր չի պարունակում: Ցածր խոնավությամբ միջավայրում շատ քիչ բակտերիաներ կարող են ապրել: Մեղրի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ամինա Հարիսը նշում է. «Բնական մեղրը ցածր խոնավություն ունի: Շատ քիչ բակտերիաներ և միկրոօրգանիզմներ կարող են ապրել այդպիսի միջավայրում, այդ պատճառով էլ դրանք պարզապես մահանում են: Ըստ էության, մեղրը խեղդում է նրանց»: Այն փաստը, որ միկրոօրգանիզմները չեն կարող ապրել մեղրում, նշանակում է, որ դրանք չեն կարող փչացնել այն:
Բացի դրանից՝ այլ շաքարներից մեղրը տարբերվում է իր թթվայնությամբ. դրա շնորհիվ ևս սպանվում է այն ամենը, ինչը կարող է փչացնել մեղրը: Երկար ժամանակ պահելու համար անհրաժեշտ է մեղրը պահել չոր վայրում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս