Գ. Սահակյանը` Լ. Տեր-Պետրոսյանի մասին. «Ես ոնց եղել, չեմ եղել, վատ եմ եղել, դուք ավելի վատն եք». «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ սկզբում Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չէր ցանկանում  մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը. «Դա առաջին նախագահի տեսակետ չէր, նեղ կուսակցական շահերից ելնելու մի փորձություն էր»։ Այդ հարցազրույցից պարոն Սահակյանը տպավորություն է ստացել, որ Տեր-Պետրոսյանի կարծիքով` այս երկրում համակարգային փոփոխությունների կարիք չկա մեկ պատճառով, «որովհետեւ ինքը դեռ կա ինքը առաջին նախագահն է եւ ուղղորդելու հնարավորություն ունի»։

Բայց Գալուստ Սահակյանը հարցազրույցը չի օգտագործի հիշեցնելու համար, թե ով է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա պարզապես ասում է, թե ինչ տողատակեր է տեսել այդ հարցազրույցում. «Ինքը իր տողատակում ասում է՝ ես ոնց եղել,  չեմ եղել, վատ եմ եղել, դուք ավելի վատն եք»։

Այնուամենայնիվ, պարոն Սահակյանը համաձայն է, Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նույնպես պետք է մասնակցի Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը, բայց, նրա բառերով, ֆորմատ պիտի առաջանա։

«Պիտի եւ Հայաստանը համաձայնվի եւ Ադրբեջանը»,- բացատրում է նա։։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս