Բաժիններ՝

Պուտինը BRICS-ի երկրներին կոչ է արել համատեղ դիմակայել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների «պատժամիջոցային հարձակմանը»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրներին կոչ է արել դիմակայել այն երկրների վրա գործադրվող ճնշումներին, որոնք համաձայն չեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ:

Այս մասին Պուտինը հայտարարել է իր լատինամերիկյան շրջագայության շրջանակներում՝ Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում BRICS-ի գագաթաժողովի նախօրեին: Պուտինը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցների սահմանման հարցը պատրաստվում է բարձրացնել BRICS-ի գագաթաժողովում:

Պուտինն ընդգծել է, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների «պատժամիջոցային հարձակմանը» ենթարկվել է Ռուսաստանը և խորին երախտագիտություն է հայտնել BRICS-ի երկրներին, որոնք տարբեր ձևերով դատապարտել են նման պրակտիկան:

Պուտինի կարծիքով՝ BRICS-ի երկրները պետք է համատեղ միջոցներ ձեռնարկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից այս կամ այն երկրի վրա գործադրվող ճնշումների: Պուտինը նկատել է, որ BRICS-ի երկրները մտադիր չեն ստեղծել ռազմա-քաղաքական դաշինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս