Ինքնասպանության փորձ` Երևանում
Հուլիսի 6-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 39 շենք բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, գազի հոտ է զգացվում (բնակիչը ներսում է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել Գ. Տ.-ը (ծնվ. 1976թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն



