Բաժիններ՝

Ուկրաինական կողմը ներկայացրել է հակաահաբեկչական գործողության ժամանակ իր կրած կորուստները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տարվող հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 197 և վիրավորվել է 655 զինծառայող:

Այս մասին երեկ Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

Նա ընդգծել է, որ այդ տվյալները 2014 թվականի հուլիսի 3-ի ժամը 15.00-ի դրությամբ են: Լիսենկոն մանրամասնել է, որ զոհված զինծառայողներից 152-ը ներկայացնում են զինված ուժերը, 7-ը՝ Ուկրաինայի անվտանգության խորհուրդը, 8-ը՝ Պետական սահմանային ծառայությունը, 12-ը՝ Ուկրաինայի Ազգային գվարդիան, 18-ը՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը:

Վիրավոր զինծառայողներից 358-ը բաժին են ընկել զինված ուժերին, 10-ը՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդին, 108-ը՝ Պետական սահմանային ծառայությանը, 136-ը՝ Ուկրաինայի Ազգային գվարդիան, 43-ը՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը: Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հակաահաբեկչական գործողությունը մեկնարկել է ապրիլի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս