Բաժիններ՝

Ամերիկյան նավը միջազգային ջրերում Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացումը կիրականացնի 4 ամսում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Cape Ray նավը, որում գտնվում են սիրիական քիմիական զենքի պաշարները՝ 600 տոննա, հուլիսի 2-ին լքել է իտալական Ջոյա Տաուրո նավահանգիստը:

Ակնկալվում է, որ նա ուղղվում է դեպի միջազգային ջրեր, ուր և թունավոր նյութերը չեզոքացնելու է իրենում առկա հիդրոլիզի հատուկ համակարգերի միջոցով: Մնացուկները հավաքվելու են թունավոր նյութերի պահպանման համար նախատեսված տարաներում:

Գործընթացը ապետք է ավարտվի 4 ամսվա ընթացքում: Ամերիկացի պաշտոնյաները վստահեցնում են, որ վերամշակման գործընթացը թունավոր նյութերին թույլ չի տա հայտնվելու մթնոլորտում: Սիրիայի քիմիական զենքի պաշարների (78 բեռնարկղ) վերջին խմբաքանակը Սիրիայից Իտալիա է հասցվել դանիական Ark Futura նավով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս