Սիրիայից դուրս են բերվել քիմիական զենքի վերջին պաշարները
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/Iz-Sirii-vyvezeno-poslednee-khimicheskoe-oruzhie.jpg)
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի կողմից հայտարարագրած քիմիական զենքի ողջ զինանոցը դուրս է բերվել երկրից և պատրաստ է ոչնչացման: Այս մասին հայտնել են Քիմիական զենքն արգելող կազմակերպությունում աղբյուրները:
Կազմակերպությունը հաստատել է այդ տեղեկատվությունը՝ հավելելով, որ քիմիական զենքի վերջին խմբաքանակն այսօր բեռնվել է դանիական «Արկ ֆուտուրա» նավի վրա:
Ակնկալվում է, որ Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի մեծ մասը կոչնչացվի առաջիկա 4 ամսվա ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Քիմիական զենքն արգելող կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզյումջյուն: