«Ճգնաժամային» իրավիճակ ԱԺ-ում. Էդուարդ Շարմազանովը վրդովվել է

Ազգային ժողովի նիստի ավարտին մնացել էր շուրջ կես ժամ, երբ «ճգնաժամային» իրավիճակ ստեղծվեց: Կառավարության ներկայացրած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրինագծի հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ուշացել էր նիստից:

ԱԺ փոխխոոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ հայտարարեց, որ Միրումյանը մի քանի րոպեից դահլիճում կլինի, իսկ րոպեներ անց վրդովված հայտարարեց, թե ստիպված է կանոնակարգը խախտել և նիստը ընդհատել: Հնչած մեղադրանքին, թե պետք էր ժամանակին տեղյակ պահել, Շարմազանովը պատասխանեց, թե դա նիստը վարողի պարտականությունը չէ:

«Քանի որ կառավարության ներկայացուցիչը չի կարողանում ժամանել չգիտեմ՝ ինչ պատճառով, և նկարահանվում է, չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, բայց ստիպված եմ խախտել ԱԺ կանոնակարգը»,- ասաց Շարմազանովը և նիստը հայտարարեց փակված ու հեռացավ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս