Բաժիններ՝

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում

Չինաստանի կառավարությունը կհամագործակցի համապատասխան կողմերի հետ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ իր կարծիքով՝ Չինաստանը և Ռուսաստանն Իրանին օգնություն չեն ցուցաբերում։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Չինական կողմն արդեն բազմիցս շարադրել է իր դիրքորոշումը համապատասխան հարցերի վերաբերյալ, և մենք այսուհետև նույնպես համապատասխան կողմերի և միջազգային հանրության հետ համատեղ կառուցողական ջանքեր կգործադրենք՝ Մերձավոր Արևելքում խաղաղ և կայուն զարգացման վերականգնման նպատակով», – ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը չեն աջակցում Իրանին։ Նա հավելել էր, որ եթե աջակցեն, ապա չափազանց շատ բան ունեն կորցնելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031