Ուկրաինացի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը ձեռք է առնում Զելենսկուն

Ուկրաինացի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը հրապարակել է «Ուշադրությո՛ւն, իսկական ուկրաինացի հայրենասերներին» վերնագրով երգիծական գրառում, որտեղ հեգնանքով ներկայացնում է, թե իբր Ուկրաինայում հոկտեմբերի 11-ից նոր սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ի և ամերիկյան մշակույթի դեմ։ Գրառման մեջ առաջարկվում է ամերիկյան ֆիլմերի, գրքերի ու ծրագրերի արգելք, ամերիկյան ընկերությունների գործունեության դադարեցում և ԱՄՆ-ի քաղաքական գործիչների անունները փոքրատառով գրելու պահանջ։

Գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման գործարքի մասին, ինչը հարուցել է Զելենսկու դժգոհությունը։ Ուկրաինայի նախագահը գործարքն անարդար է որակել, իսկ Թրամփը, իր հերթին, քննադատել է Զելենսկուն և կոչ արել Ուկրաինային նոր ղեկավար ընտրել, որը պատրաստ կլինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։

Ներկայացնում ենք երգիծական այդ գրառումը.

«Ուշադրությո՛ւն, իսկական ուկրաինացի հայրենասերներին

2026 թվականի հոկտեմբերի 11-ից Ուկրաինայում սահմանվում են նոր կանոններ։

  1. ԱՄՆ, Թրամփ, Մասկ, Վենս, Սպիտակ տուն, Վաշինգտոն (քաղաք) բառերը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներում պետք է գրվեն բացառապես փոքրատառով։
  2. Արգելվում են ԱՄՆ-ի տարածքում արտադրված ֆիլմերը, տպագիր արտադրանքը և ծրագրային ապահովումը։
  3. Ամերիկյան անգլերենով երգեր կատարելու համար տուգանք է սահմանվում։
  4. ԱՄՆ-ից գրողների հեղինակած գրքերը պետք է անհապաղ հանձնվեն որպես մակուլատուրա կամ այրվեն։
  5. Ամերիկյան լրատվամիջոցների կայքերը ենթակա են արգելափակման։
  6. Մասնագիտական քարոզիչների համար թեզեր
  • Դարեր շարունակ ԱՄՆ-ը եղել է այլ ժողովուրդներին ճնշելու և ստրկացնելու գործիք։
  • Երբ Կիևում մեկ միլիարդ մարդ էր ապրում, Վաշինգտոնի տեղում գորտերն էին կռկռում։
  • ԱՄՆ-ի սեփական Սահմանադրության գաղափարը փոխառվել է Պիլիպ Օրլիկից։
  • Իսկական Թրամփն արդեն մահացել է և պառկած է Մար-ա-Լագոյի սառնարանում, իսկ մեզ նրա կրկնօրինակին են ցույց տալիս։
  • Ամբողջ «ամերիկյան մեծ գրականությունը» եվրոպական և ուկրաինական գրականության խղճուկ նմանակումն է։ Ֆոլքները, Գոլսուորսին, Դրայզերը, Վոննեգութը, Մարկ Տվենը և մյուսները կայսրության տրուբադուրներն են։ Գովերգված ամերիկյան երաժշտությունը գրագողության և սևամորթական շանսոնի հավաքածու է։
  • Նրանք նույնիսկ մեր «Շչեդրիկն» են գողացել։ Իրենցը ոչինչ չունեն։
  • ԱՄՆ-ի ստրկացված ժողովուրդները պետք է ազատվեն լծից, և Ուկրաինան կօգնի նրանց այդ հարցում։ Կցվում է ԱՄՆ-ի՝ առանձին պետությունների բաժանման մոտալուտ քարտեզը։
  1. Խարկովի ֆուտբոլային երկրպագուներին հանձնարարվում է հայհոյանքներով վանկարկում մշակել՝ անպայման հիշատակելով Թրամփին։
  2. «Թող լռեն Ամերիկան ու Ռուսաստանը»։
  3. Ուկրաինայի տարածքում վերանվանման ենթակա են այն աշխարհագրական օբյեկտները, որոնք կոչվել են ամերիկացի քաղաքական գործիչների, գրողների և հասարակական գործիչների անուններով։ Դոնեցկի մարզի Նյու Յորք ավանը (ժամանակավորապես օկուպացված ռուսական զորքերի կողմից) կրկին վերանվանել Նովգորոդսկոյե։
  4. Արգելել Ուկրաինայի տարածքում թշնամական ցանցերի՝ McDonald’s-ի, KFC-ի և մյուսների գործունեությունը։

Հիշի՛ր, օտարական. այստեղ տերը ուկրաինացին է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031