Բաժիններ՝

Պորոշենկոն ուժային կառույցներին հրամայել է երկրի արևելքում միջանցք թողնել խաղաղ բնակչության համար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է միջանցք բացել խաղաղ բնակչության համար, որը կցանկանա լքել այն տարածքը, ուր անցկացվում է հակաահաբեկչական գործողություն: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն տվյալ հարցը քննարկել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի, ՊՆ-ի ու Արտակարգ իրավիճակների գծով պետական ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի նախագահն ուժային կառույցների ղեկավարներին հրամայել է հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում նոր զոհեր թույլ չտալու համար ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները խաղաղ բնակչության համար, որը ցանկանում է հեռանալ:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ անհրաժեշտ է Ուկրաինայի արևելքում կրակը դադարեցնել այս շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս