Բաժիններ՝

ԱՄՆ-ը նախկինի նման ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն. Հարֆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն աշխատելու է Պաղեստինի նոր (ազգային միասնության) կառավարության հետ, սակայն նախկինին նման չի ճանաչելու իսլամական ՀԱՄԱՍ շարժմանն ու չի շփվելու նրա հետ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.

«Մենք մտադիր ենք աշխատել նրա (կառավարության) հետ: ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել. նա նախկինի նման ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Մենք օգնություն չենք հատկացնում ՀԱՄԱՍ-ին, մենք չենք աշխատում նրա հետ»:

Նախօրեին երդում տված Պաղեստինի նոր կառավարությունում ընդգրկվել են նաև ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, ինչի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բոլորին կոչ է արել չճանաչել այդ կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30