ԵԽԽՎ-ի նախագահը մայիսի 22-ին կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Աննե Բրասորը մայիսի 22-23-ին ժամանելու է Ադրբեջան: Այստեղ նա մասնակցելու է ԵԽԽՎ-ի բյուրոյի ու մշտական կոմիտեի նիստերին: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունը:
Իր ադրբեջանական այցի շրջանակներում Բրասորը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մայիսի 23-ին կկազմակերպվի Բրասորի մամուլի ասուլիսը: