Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը մայիսի 18-ին հանրահավաք է պլանավորել Բաքվում

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմությունը որոշել է մայիսի 18-ին հանրահավաք անցկացնել Բաքվում՝ ի աջակցություն քաղբանտարկյալների: Այս մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Ահլիման Աբբասը:

Նրա խոսքերով՝ ընդդիմությունն արդեն իսկ համապատասխան դիմում է հղել Բաքվի գործադիր իշխանություններին՝ խնդրելով արտոնել հանրահավաքի անցկացումը: Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր ակտիվիստներն արդեն իսկ սկսել են սոցցանցերով տարածել հանրահավաքին մասնակցելու հրավերներ: Նման հրավեր արդեն ստացել է 30.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031