Բաժիններ՝

Բուդդայի` կյանքի 10 դասերը

Yerevantimes.am-ը գրում է. 1. Բուդդան ասում է. միշտ պետք է սկսել փոքրից: Կարևորը սկսելն է: Եթե վերցնեք մի ջրի բաժակ և ամեն օր դրա մեջ մի կաթիլ ջուր կաթեցնեք, ապա ժամանակի ընթացքում այն մինչև պռունկը ջրով կլցվի: Մինչդեռ, եթե դա էլ չսկսեք անել, ապա այն այդպես էլ դատարկ կմնա: Ձեր փոխարեն այն ոչ ոք չի լցնի: Կարևորը համբերությունն ու համառությունն է: Միայն այս հատկությունների օգնությամբ են մարդիկ կյանքում մեծ նպատակների հասնում:

2. Յուրաքանչյուր միտք նյութական է: Ամենայն հավանականությամբ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, որ մեր այսօրվա դրությունը ամբողջությամբ արտացոլում է անցյալում ունեցած մեր մտքերի արդյունքը: Մեր «այսօրը»ե րեկվա մտքերի արդյունքն է: Կարևոր չէ, դուք դրական թե բացասական եք մտացում, միևնույն է` ձեր բոլոր մտքերը վաղ թե ուշ նյութականանալու են: Ուրեմն ինչու փչացնենք մեր կյանքը մտածելով միայն վատի մասին և զբաղեցնելով մեր ուղեղը բացասական մտքերով, եթե կարելի է ուրախություն, ինքնավստահություն, երջանկություն ճառագել և դառնալ այնպիսին, ինչպիսին ինքներդ եք ձեզ պատկերացնում:

3. Սովորեք ներել: Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացրել է կամ ինչ-որ վատ արարք է կատարել ձեր նկատմամբ, չարժե նեղանալ այդ մարդուց կամ առավել ևս քեն պահել: Եթե դուք անընդհատ այն ամբողջ բացասականը, որը ձեր վրա են լցնում ձեր թշնամիները, կուտակեք ձեր մեջ, ապա մի օր հենց դա ձեզ կկործանի: Եթե ձեզ նեղացրել են, ապա համարձակություն ունեցեք, որպեսզի անկեղծորեն, առանց տատանվելու և փոշմանելու ներեք ձեզ նեղացնողին, արձակեք ձեր բոլոր վիրավորանքները և երբեք մի չարացեք այլ մարդկանց հանդեպ: Երբ դուք գործնականում կիրառեք այս մեթոդը ձեզ վրա, այդ ժամանակ է, որ կզգաք դրա ամբողջ ուժն ու հզորությունը:

4. Մարդու արժեքը նրա ասած խոսքերի մեջ չէ, այլ նրա արարքների: Դուք կարող եք կարդալ հազարավոր գրքեր հոգեբանության, ինքնազարգացման և մոտիվացիայի մասին, բայց եթե դուք չհետևեք դրանցում շարադրված բոլոր պատվիրաններին և դասերին, ձեր բառերն ու գիտելիքները մի գրոշի արժեք էլ չեն ունենա: Միշտ օգտագործեք ստացված փորձը պրակտիկայում և հետևեք այն դասերին, որոնք դուք ուսումնասիրել եք : Աշխատեք քիչ խոսել և շատ անել: Այդ դեպքում դուք ստիպված չեք լինի արդարանալ ձեր խոսքերի համար:

5. Սովորեք հասկանալ այլ մարդկանց, եթե ուզում եք ինքներդ լինել հասկացված: Նախքան մարդուն քննադատելը, ավելի լավ է ներկայացեք և աշխատեք իմանալ նրա խնդիրները և այն, թե ինչու է նա հենց այդպես վարվում: Իսկ եթե ուզում եք, որ ձեզ հասկանան, միշտ ջանացեք հասկանալ ձեր զրուցակցին այնպես, կարծես թե դրանից է կախված ձեր կյանքը:

Շարունակությունը` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս