Տիմոշենկոն առաջարկում է վերացնել Սահմանադրական դատարանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջ է քաշել դատական համակարգում արմատական փոփոխություններ անել ենթադրող նախագիծ.
«Սահմանադրական դատարանը, որը ձևավորվում է 100 տոկոսանոց քաղաքական հենքով, և նախագահից կախված Արդարադատության գերագույն խորհուրդն անհրաժեշտ չեն:
Սահմանադրական օրենսդրության հետ կապված հարցերի դիտարկումն անհրաժեշտ է հանձնել ընդհանուր իրավասության դատարաններին: Ես չեմ ցանկանում, որ նոր նախագահը, գալով իշխանության, Արդարադատության գերագույն խորհրդի միջոցով բռնի ողջ դատական համակարգի կոկորդից»: