Բաժիններ՝

Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդիպել է Ահմեդ Ջարբայի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային խորհրդի առաջնորդ Ահմեդ Ջարբայի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերը հաստատել են Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն իրենց հավատարմությունը, որը ենթադրում է Սիրիայում անցում կատարել նոր իշխող մարմինների:

Ջարբան շնորհակալություն է հայտնել Օբամային՝ ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմությանը 287 միլիոն դոլարի օգնություն, ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրելու համար: Քննարկվել է նաև Սիրիայում ծայրահեղականության աճի ռիսկը:

Օբաման ու Ջարբան համաձայնվել են, որ անհրաժեշտ է դիմակայել ահաբեկչական խմբերին՝ անկախ նրանից, թե նրանք ում կողմից են հանդես գալիս: Օբաման վստահեցրել է, որ չի աջակցում Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու պլանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս